Կենտրոնական խցում 2-րդ գանգը ահավոր քայքայված է, և շատ դժվար է մաքրել այն: Քառակուսում շարունակում են դուրս գալ ուլունքներ: Մի փոքր խորանալուց հետո սկսեցինք հանել առաջին կմախքը: Այն բավական քայքայված է և ոսկորները վատ են պահպանված: Բոլոր ոսկորները հանվեցին , բացի զույգ թիակներից, ողնաշարի և կողոսկրերի մի հատվածից, քանի որ դրանք գտնվում են հյուսիսային փոքր պատի տակ: