Սկսեցինք պեղել հյուսիսային պատից հյուսիս գտնվող կենդանական ոսկորները, որից հետո պարզ դարձավ, որ վերը նշված փոքր պատը չի շարունակվում, և այն հեռացնելուց հետո բացվեցին 1-ին կմախքի մնացաց ոսկորները, ինչպես նաև պատին կից անոթն ամբողջությամբ: Անոթին կից՝ արևելյան մասում, բացվեց կենդանու թիակ: Պատի տակ բացվեցին մի քանի կենդանական ոսկորներ, որը թույլ է տալիս ենթադրել, որ այն ՛՛պատ՛՛ չէ և թաղումից հետո մոտ 10 սմ հող է լցվել հանգուցյալի վրա, ապա հանգուցյալի տեղը այսպես ասած նշան անելու համար դրվել են մի քանի քար: Անոթը և կենդանիներ ոսկորները հեռացնելուց հետո, պարզ դարձավ, որ դրանք դրված են սևահողի շերտի վրա, որն ինչպես նախօրոք արդեն նշել ենք, պատկանում է երկաթեդարյան շերտին: