Խոտածածկը հեռացնելուց հետո, մոտ10 սմ շարունակվում է սևահողի շերտը, որից հետո սկսվում է դեղնավուն լիցքը: Մոտ 50-60 սմ խորանալուց հետո երևացին կողասալերը: Խցի կենտրոնկան մասում զրահ էր կառուցված՝ մանր քարերով լիցք: Խցի հյուսիսայի կողասալը բացակայում է, բայց զրահը հեռացնելուց հետո հյուսիսային հատվածում նկատվում է քարերի շար, որը հնարավոր է լինի հյուսիսային պատը՝ շարվածքի տեսքով: Խցի մեջ հողը փխրուն է և շարունակվում է առանց որևէ քարաբեկորի: Կողասալերից ներս՝ խցի բուն տարածքը անվանվեց locus 1: Արևմտյան և արևելյան պատերը բաղկացած են երկուական սալերից: Հյուսիսային կողմում գտնվող քարերը մաքրելուց և կտրվածք տալուց հետո պարզվեց, որ դրանք դրված էին հողի վրա և շարունակվող շար չունեն: Քարերը հեռացնելուց հետո դրանց տակ շարունակվում է ամբողջ խցի տարացքում տարածվող դեղնավուն ավազանման զանգվածը: