Search
Log In
Code
LA14.10
Season
2014
Narrative

Locus 1-ում 120 սմ խորությունից սկսած խցի տարբեր հատվածներում նկատվում են մարդու ֆալագներ, որոնք հավանաբար տեղաշարժվել են ժամանակակից կրծողների կողմից, քանի որ խցում բավական շատ են կրծողների ոսկորներ: Locus 3-ին կից՝ դեպի հյուսիս 120սմ խորության վրա բացվեց ևս մեկ անոթ՝ Locus 4: Locus 3-ին կից դեպի հս. արևելք 136 սմ խորության վրա բացվեց ևս մեկ անոթ՝ Locus 6: Խցի կենտրոնական հատվածում Locus 4-ից դեպի հյուսիս 141 սմ խորության վրա բացվեցին մարդկային կմախքի ստորին վերջույթների երկար ոսկորները: Ոտքի ֆալանգները բացակայում են, քանի որ ինչպես նշեցի դրանք տարածված են ողջ խցի տարածքով: Կենտրոնական հատվածում գտնվող անոթները՝ Locus 3, 4, դրված են կմախքի իրանի և կրծքավանդակի վրա: