Search
Log In
Code
LA14.11
Season
2014
Narrative

Գանգը բացվեց խցի գլխասալին կից՝ 136 սմ խորության վրա: Սակայն հավանաբար գանգը տեղաշարժված է իր նախնական դիրքից, քանի որ առանձին է ծնոտից և ոչ անատոմիական վիճակում: Տեղաշարժված են նաև բոլոր անոթները, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ի սկզբանէ խուցը լցված չի եղել հողով, և այն ժամանակի ընթացքում լցվել է ջրաբերուկների հետևանքով: Կմախքը գտնվում է աջ կողքի վրա՝ կծկված վիճակում: Մի փոքր նկատելի վերին վերջույթների երկար ոսկորներից երևում է, որ ձեռքերը ծալված են դեպի կրծքավանդակը: