Կուրգան 3 ՝ արևմտյան խուց: Խուցը գտնվում է կուռգան 3-ի կրոմլեխի արևմտյան հատվածին կից՝ կրոմլեխից դուրս: Խուցը ծածկված է 5 սալերով, որոնք ներառված են կիսակլոր կրոմլեխի մեջ, որը արևելյան հատվածով միաձուլվում է հիմնական կրոմլեխին: Սալերը հեռացնելուց հետո սկսեցինք խորանալ խցի տարածքում, որն անվանվեց locus 1: Խցի բուն տարածքը շատ դժվար է նշմարել, քանի որ ընդհանուր նույն հողային զանգվածն է տարածվում: Խցի մոտավոր տարածքում խորանալուց հետո՝ 20 սմ խորության վրա բացվեց 1 անոթ՝ խիստ քայքայված և բեկորային վիճակում. այն գտնվում է խցի հյուսիսային կողմում և անվանվեց locus 2: locus 2-ին կից դեպի արևմուտք բացվեց ևս մեկ անոթ ՝ համեմատաբար ավելի լավ պահպանված վիճակում՝ locus 3: Խցի տարածքում հողը շարունակվում է նույն պինդ զանգվածով և մի փոքր նկավում է խցի մոտավոր սահմանները: locus 2-ից 10 սմ դեպի հարավ բացվեց ևս մեկ սև ցորնազարդ անոթ՝ locus 4, որից էլ 20 սմ դեպի հարավ մեկ դեղնավուն անոթ՝ locus 5: