Նախորդ տարի հետախուզական աշխատանքների ժամանակ Լուսագյուղի տարածքում հայտնաբերվել էր վաղ բրոնզեդարյան խեցեղենի բեկորներ: Այն հիշեցնում է հոր, որը բացվել է հեղհեղատի մեջ:
Այս տարի սկսեցինք աշխատանքները այդ հատվածում: Քառակուսին դրվեց հեղհեղատի արևելյան ափին՝ 5x2 մ չափերով: Կտրվածքում արդեն նկատվում է վերը նշված <> և դրանից մոտ 1 մետր դեպի հարավ ևս մեկ հոր հոր հիշեցնող իջվածք (линза): Քառակուսին ունի հս.արևելք- հվ.արևմուտք ուղղվածություն: Աշխատանքները սկսեցինք 4 բանվորով: Սկսեցինք մաքրել քառակուսու տարածքում թափված քարերը, այնուհետև սևահողը: Մոտ 40 սմ խորանալուց հետո բացեվց քարակույտ, որը հիշեցնում է փլված պատ: Այն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն: Անմշակ և հիմնականում փոքր քարերի փլվածք է: