Աշխատանքը շարունակեցինք քառակուսու հյուսիսարևմտյան հատվածում: Սկսեցինք հարթեցնել կտրվածքները:
3 օրերի ընթացքում քառակուսու տարածքից դեռևս որև խեցեղենի բեկոր չի հայտնաբերվել, միայն օբսիդիանի 5 բեկոր: Հյուսիսային հատվածում հասել ենք արդեն նախորդ տարի նկատվող կավանոթների մակարդակին: Վերջնականապես նկատվում է , որ փլվածքը չի շարունակվում և պատի տեսք չունի սկսեցինք այն հեռացնել: Այստեղ բացվեց նույն locus 5-ը և այն շարունակվում է մինչև քառակուսու հարավարևմտյան եզրը՝ հեղեղատի կտրվածքը: Փաստորեն պարզ է դառնում, որ խճով լցված հատվածը կտրվածքում նախորոք տեսանելի <>ն էր: