Search
Log In
Code
LA15.04
Season
2015
Narrative

Սկսեցինք հեռացնել փլվածքի շարունակությունը դեպի քառակուսու արևելյան հատվածը: Այստեղ պատկերը նույնպես նույնն է, շարունակում է դուրս գալ ավազային նստվածք: Մինչև հատակը ոչ մի գտածո չունենք: Բնական կավի մակերեսին որոշ հատվածներում նկատելի է մուգ շագանակագույն մոտ 2 սմ հաստությամբ զանգված, և համոզվելու համար արդյոք հատակ ունենք բնական կավազանգվածի վրա, հարավարևելյան անկյունում 185x70 չափերով ստուգողական փոսորակ արեցինք: 25 սմ խորանալուց հետո պարզվեց , որ ուղղակի նստվածք է, և որևէ արեստական ազդեցություն չկա, այսինքն , հատակ, որպես այդպիսին գոյություն չունի: