Search
Log In
Code
LA15.07
Season
2015
Narrative

Սկսեցինք բացել locus 6-ը և քանի որ դրա վերևի հատվածում որևէ ուրվագիծ չի երևում, սկսեցինք մաքրել և խորանալ դեպի անոթները կտրվածքից: Մոտ 7 սմ խորանալուց հետո բացվեցին խեցեղենի բազմաթիվ բեկորներ: Ակնհայտ է , որ այստեղ առնվազն 3 անոթ կա: Վերևի հատվածում որևէ փորվածքի ուրվագիծ չունենալուց կարելի է ենթադրել որ անոթները տեղադրվել են կատակոմբային փորվածքի տարբերակով: Հեռացրեցինք նաև locus 6-ի վերևում գտնվող բնական կավաշերտը և մոտ 20 սմ խորանալուց հետո սկսեցին բացվել անոթի բեկորները: