Վերևի մասում locus 6-ը մաքրելուց սկսեցինք հեռացնել բոկորների վերեվի կոտրված և թափված շերտը: Այստեղ նկատվում է արդեն մի փոքր ավելի պարզ պատկեր: locus 6-ի մեջ հարավում դրված է մեկ մեծ անոթ. այն դրված է կողքի վրա, բերանով դեպի հյուսիս և ունի մոտ 80 սմ երկարություն և 45-50 սմ լայնություն իրանի մասում: Այս անոթի մեջ դրված են երկու քարեր 27x23 և 22x20 սմ չափերով: locus 6-ի մեջ առկա է մոխրաշերտ, որը հիմնականում խառնված է անոթների մեջ գտնվող հողի հետ: