Search
Log In
Code
LA15.09
Season
2015
Narrative

locus 6-ի մաքրելու ընթացքում հստակ տեսանելի է սրա հատակի մասում ավազային նստվածքի առկայությունը, որը ևս փաստում է locus 5-ի և locus 6-ի ոչ միայն համաժամանակյա լինելու , այլև դրանց փոխկապակցված լինելը: Սկսեցինք մաքրել locus 6-ը և ուրվագծվում են 3 անոթներ: Սրանք բոլորն էլ նույն դիրքով են դրված. կողքի վրա, բերանով դեպի հյուսիս: Անոթների բեկորները սկսեցինք հանել և մեծ անոթի տակից դուրս եկան օբսիդիանի երկու շեղբեր և մեկ քարե գործիք: Մեծ անոթը, որը գտնվում է մյուս երկուսի տակ, համեմատաբար վատ է պահպանված, որը ամենայն հավանականությամբ ջրի մշտական առկայության հետևանք է: Այսքանով Լուսագյուղի Առաջին քառակուսում աշխատանքներն ավարտվեցին: Շնորհակալություն ուշադրության համար , մինչ նոր հադիպում դեյթաբեյսում: