Ամբողջապես մաքրվեց քառակուսու վերին շերտը: Հստակ նկատվում են կրոմլեխի քարերը: Սրանք անմշակ քարեր են, շարված բավական համաչափ շրջանակի տեսքով: Հյուսիսարևելյան հատվածում նկատվող քարերն ավելի ընդգծվեցին ու հստակ դարձավ որ սրանք մեկ այլ կրոմլեխի քարեր են: Քառակուսու կենտրոնական հատվածում նկատվում են մեծ քարեր, որոնք ամենայն հավանականությամբ ծածկասալերն են: