Նույն քառակուսում սկեցինք խորանալ: Կենտրոնական հատվածում դեռևս արտաքին շերտում նկատվող մեծ քարին կից բացվեցին խեցեղենի բեկորներ: Սրանք կարմիր փիալայի բեկորներ են, և ինչքան էլ տաօրինակ է ենթադրյալ ուշբրոնզեդարյան դամբարանի համար, այս կարմիր բեկորները ամենայն հավանականությամբ աքեմենյան ժամանակաշրջանին են պատկանում: