Search
Log In
Code
LA17.11
Season
2017
Narrative

Ամբողջ օրվա ընթացքում փորձեցինք հեռացնել ծածկասալերը: Շատ դժվար աշխատանք է: Արտաքինից այդքան մեծ չափեր չունեցող հյուսիսարևմտյան ծածկասալը բավական խորը մտնում է հողի մեջ: Այն փխրուն բազալտ է, բայց շատ ծանր: Քանի որ տեխնիկա հնարավոր չէ օգտագործել այստեղ, դամբարանի կրոմլեխը չվնասելու նպատակով, փորձեցինք ձեռքով այն հեռացնել: Գրեթե օրվա ամբողջ երկրորդ կեսի ընթացքում հնարավոր եղավ հեռացնել այն: