Սա դամբարանի վերին շերտն է, որԻ մի հատվածը հեռացվել էր նախորդ տարում: Իր մեջ պարունակում է բազմաթիվ խեցեղենի և օբսիդիանի բեկորներ: Հիմնականում սևահող է, տեղ տեղ նկատվում են դեղնավուն կավազանգված: Գտնվող նյութերն հիմնականում հավասարապես են ցրված ամբողջ տարածքով, բացառությամբ երկու հատվածների որտեղ նկատվում են կուտակումներ: Առաջին հայացքից դուրս եկող նյութերը տարբեր ժամանակաշրջանների են պատկանում: Այս հատվածում բացվեց ամբողջական կրոմլեխը, որը շրջանաձև, մոտ 7 մետր տրամագծով, չմշակվածված և անհամաչափ քարերով է կառուցված: Շատ քիչ խորության վրա կենտրոնում երևում են դամբարանի ծածկասալերը, որոնք առաջին հայացքից 3ն են: խցի հարավային կողմում նկատվում է ևս մեկ կրոմլեխի հատված և տարբեր կողմերում մանր քարերի կուտակումներ: