՛՛Locus 1՛՛ անվանվեց դամբանախուցը: Այն ծածկված էր քարալիցքով: Քարալիցքը անմիջապես տակից սկսվում է դամբանախուցը: Խուցը լցված էր դեղնավուն ավազահողով, և որևէ քարաբեկոր անգամ չկա: Եվ քարերի բացակայությունը, և հողի շերտագրությունն ու բաղադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ խցի հողը ջրաբերուկային է: Նախնական պայմանական չափման կետից 115 սմ խորությունից բացվեց առաջին անոթը: