Մարդկային կմախք, որը դրված էր խցի հատակին՝ աջ կողքի վրա, կծկված վիճակում՝ գլխով դեպի հարավ: Կմախքի որոշ մանր ոսկորներ տեղաշարժված են, և դուրս են գալիս խցի տարբեր հատվածներում: Ընդհանուր առմամբ կմախքը ամբողջական է և անատոմիական վիճակում: Գանգը տեղաշարժված է, որը հավանաբար հետագայում է տեղի ունեցել: Կմախքի վրա դրված էին երկու անոթ, իսկ ինչպես հետագայում պարզվեց, կմախքի տակ կար ևս մեկ անոթ: Վերին վերջույթները ծալված էին դեպի կրծքավանդակը: