Սա բնական կավի զանգվածի մեջ (locus 4) փորված, ամենայն հավանականությամբ, ջրատար է: Այն լցված է խճային զանգվածով (հիմնականում մանր քարերի և սևահողի խառնուրդ): Այն ձգվում է քառակուսու հյուսիս-հարավ երկարությամբ: Հատակում տձև փորված, երբեմն որոշ հատվածներում փոքր փոսերով: Հյուսիսային հատվածում locus 5 ունի 208 սմ խորություն, հարավում ՝ 221 սմ: Ընդհանուր պեղված երկարության մեջ հյուսիսային հատվածում ունի 58 սմ լայնություն, միջնամասում՝ 67 և հարավում՝ 68: Սա քառակուսու հարավարևմտյան հատվածում դուրս է գալիս բնական կտրվածքի մեջ , այսինքն մինչև պեղումներն արդեն նկատելի ՛՛լինզան՛՛ է:
No Entities