Սա մինչև պեղումները նկատելի հորն է: Գտնվում է քառակուսու հյուսիսարևմտյան հատվածում: Ինևպես հետագայում պարզվեց հորի մեջ առնվազն 3 անոթ կա: Անոթները դրված էին կողքի վրա, բերանով դեպի հյուսիս: Հորը հիմնականում լցված էր վառված հողի շերտով: Անոթներից մեկի մեջ միջին չափի երկու քար էր դրված (27x23, 22x20 սմ): Այս անոթն հիմնականում վատ էր պահպանված, և սրա մի հատվածը հեղհեղատը ոչնչացրել էր: Անոթներից միանշանակ կարելի է ասել, որ հորը վաղբրոնզեդարյան է: locus 6-ը արևելյան պատով միանում է locus 5-ին, մի հատվածով նաև միաձուլվում է, քանի որ, locus 5-ի մեջ բացվեցին locus 6-ի անոթներից մեկի 3 բեկոր:Նշեմ նաև, որ locus 6-ի վերևի հատվածում խորանալուց հետո չի նկատվում որևէ փորվածքի հետք, որը փաստում է անոթների ամենայն հավանականությամբ կողային հատվածից տեղադրելը. այսինքն հորը փորվել է կատակոմբայի նման:
No Entities