Կրոմլեխի հյուսիսարևելյան կողմին կից, ներսի հատվածում բացված խեցեղենի բեկորների կույտ է: Խեցաբեկորների կուտակումը այստեղ շատ հստակ է, բեկորները հիմնականում միջին չափերի բեկոտվածության են, միջինը 8-5 սմ տրամաչափերով: Սա նույնպես վաղբրոնզեդարյան խեցեղենի բեկորներ են , կարմրավուն մակերեսով և աստառով, որոնցից մի քանիսի վրա նույնիսկ նկատելի են վերը նշված ժամանակաշրջանին բնորոշ փոսիկներ: Ամենայն հավանականությամբ սրանք մեկ անոթի բեկորներ են, որոնց հետ սակայն նաև բացվում են տարբեր անոթների , գորշ գույնի խեցաբեկորներ: