Սա դամբարանի վերին խոտածածկույթն է: Այստեղ մակերեսին որևէ նյութ չի նկատվում, սակայն շերտի միջից դուրս են գալիս խեցեղենի և օբսիդիանի բազմաթիվ բեկորներ: Այս շերտի մեջ, դամբարանի կենտրոնական հատվածում նկատվում է ծածկասալ հիշեցնող անմշակ քար: Այս շերտը սևահողային է: Չնայած որ հնագիտական գտածոները բազմազան են և բազմաթիվ, այնուամենայնիվ որևէ կուտակաում չի նկատվում և գտնվող բեկորները պատկանում են տարաբնույթ անոթների՝ սկսած փոքր գավաթներից մինչև մեծ կարասների: Օբսիդիանի բեկորները նույնպես բազմազան են: Գտնվում են և անմշակ բեկորներ և մշակված գործիքների բեկորներ:
No Entities