Սա նույնպես խեցեղենի բեկորների կույտ է, որը գտնվում է կրոմլեխի հյուսիսային կողմում, պատի ներքին կողմին կից: Ի տարբերություն նախորդ կուտակման, սա սև մակերեսով և աստառով, իրանի հատվածում խազման եղանակաով արված նախշերով անոթի բեկորներ են, որոնք նույնպես բնորոշ են վաղբրոնզեդարի վաղ փուլին: Այս հատվածում կա նաև ևս մեկ անոթի ջարդված բեկորների կույտ, որից հիմնականում շուրթի հատվածն է պահպանված: Այս հատվածից ունենք մեկ ամբողջական արձանիկ՝ խոյ, և մեկ կոտրված, որը ցլի գլուխ է: