Սա գորշ գույնի մոխրաշերտ է, որը հիմնականում նկատվում քառակուսու արևելյան հատվածում, մասնավորապես կրոմլեխի ներսի կողմում: Սա ամենայն հավանականությամբ վաղբրոնզեդարյան բնակելի կացարանի մի հատված է, քանի որ այս հատվածից հիմնականում ունենք կենցաղային բնույթի գտածոներ՝ մասնավորապես մեկ օջախի հենակ, մեկ արձանիկի բեկոր և օջախ հիշեցնող կլորավուն մոխրաշերտ: