Ընդհանուր շերտից դուրս եկած խեցեղենի դիսկ է: Գտնվում էր խառնված հողի զանգվածի մեջ, որտեղից դուրս են գալիս բազմաթիվ այլ նյութեր: Լավ թրծված է, գրեթե համաչափ կլոր: Արտաքին կողմում երկգույն է՝ սև և շագանակագույն: Դարձերեսին նկատելի են կավի պատրասման ժամանակ թողնված հետքեր, խազեր: Սա միանշանակ անոթի բեկոր է, որը հետագայում վերաօգտագործվել է որպես դիսկ: